Միջազգային 

Պուտին-Էրդողան հանդիպում

analitik.am

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-22-ին Սանկտ Պետերբուրգում կհանդիպի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ Պուտինը կայցելի Սանկտ Պետերբուրգ, որտեղ կմասնակցի Ռուսաստանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին:

Միջոցառման շրջանակներում Պուտին-Էրդողան առանձին հանդիպում տեղի կունենա: Թուրքիայի վարչապետը նոյեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում:

Նույն շարքից