Սպորտ 

/Տեսանյութ/Արմեն Գյուլբուդաղյանցը, Ալեքսանդր Կարապետյանը և Կամո Հովհաննիսյանը՝ Ջիբրալթարի նկատմամբ հաղթանակի մասին

analitik.am

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, Լյուքսեմբուրգի փոխչեմպիոն «Պրոգրես Նիդերկորնի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը եւ ղազախական «Ժետիսուի» պաշտպան խոսել են Ազգերի լիգայի 5-րդ տուրի արտագնա խաղում Ջիբրալթարի թիմի նկատմամբ 6:2 հաշվով հաղթանակի մասին, փոխանցում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Այդ խաղում 30-ամյա Կարապետյանը դուրս էր եկել փոխարինման եւ առաջին գոլը խփել Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրեց երրորդ հանդիպումը: Նա Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է 2014 թվականին, երբ ազգային թիմը գլխավորում էր շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալանդը: Այդ տարի նա մասնակցեց սերբերի դեմ Եվրո-2016-ի ընտրական հանդիպմանն ու Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական խաղին, ինչից հետո այլեւս չէր հրավիրվում ազգային թիմ:

Հայաստանի հավաքականը պատրաստվում է Լիխտենշտեյնի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի խաղին, որը կկայանա նոյեմբերի 19-ին Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցում:

Նույն շարքից