Միջազգային 

Ասադի զորքերը գրավել են Լիբանանի հետ սահմանին գտնվող առանցքային անցակետը

analitik.am

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կառավարական զորքերը գրավել են Լիբանանի հետ սահմանին գտնվող առանցքային անցակետը, ինչի մասին հայտնում է Газета.Ru-ն՝ Associated Press-ին հղումով:

 Հաղորդվում է, որ կանոնավոր վերահսկողությունը Կարա քաղաքի որոշ հատվածներում նշանակում է, որ Դամասկոսից դեպի Հոմս քաղաք տանող ճանապարհը, որը սիրիացի ապստամբների կենտրոններից մեկն է, բաց է:

 Բացի այդ, Բաշար ալ Ասադի ուժերը հույս ունեն կանխել զենքի մատակարարումը և Լիբանանի կողմից զինյալների սահմանային անցումը:

Քաղաքում վերահսկողություն սահմանելու համար մարտերը տևել են երեք օր: Երկուստեք զոհերի թիվը չի հստակեցվում:

Նույն շարքից