Չինաստանի նախագահ Սի Ցզինփին շաբաթ օրը Հարավային Կորեայի նախագահ Մյուն-Չժե-Ինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է երկու երկրների միջև ակտիվացնել ազատ առևտրի մասին համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «China Central Television»-ին:
«Անհրաժեշտ է կենտրոնանալ «One Belt, One Way Initiative» ծրագրի համատեղ իրականացմանը՝ արագացնելով երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների երկրորդ փուլը և օպտիմալացնել փոխշահավետ համագործակցությունը»,-ասել է Սի Ցզինփին:
Նրա խոսքերով, կողմերը պետք է նաև ամրապնդեն համագործակցությունը բազմակողմ ձևաչափերի շրջանակներում, այդ թվում` APEC, G20, եռակողմ Չինաստան-Ճապոնիա-Հարավային Կորեա ձևաչափով:
Մյուն Չժեն իր հերթին նշել է, որ այս պահին Չինաստանի և Հարավային Կորեայի միջև երկկողմ հարաբերություններն արագ վերականգնման միտում են ցուցաբերում, և մեծապես վերականգնվել է յուրաքանչյուր ոլորտի կապն ու համագործակցությունը․ «Սեուլը պատրաստ է համատեղ ջանքեր գործադրել Չինաստանի հետ համագործակցությունը խորացնելու և ավելի մեծ օգուտներ բերելու երկու ժողովուրդների համար»,-ասել է նա: