Միջազգային 

ՌԴ- մոտ ժամանակում ՀՕՊ միասնական համակարգեր կստեղծի Հայաստանի և Ղազախստանի հետ

analitik.am

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը մոտ ժամանակում հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միասնական համակարգեր կստեղծի Հայաստանի և Ղազախստանի հետ համատեղ, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով РИА Новости-ին։

 Պուտինի խոսքով՝ կուժեղացվի նաև ՀՕՊ միասնական համակարգը Բելառուսի հետ։

 Նախագահը կարծում է, որ նման համագործակցությունը «զգալիորեն բարձրացնում է Ռուսաստանի և գործընկերների պաշտպանական պոտենցիալը, նպաստում եվրասիական տարածքում խաղաղության և կայունության ամրապնդմանը»։

 «Կընդլայնենք մեր ավանդական գործընկերների և դաշնակիցների հետ փոխգործակցությունը, նախևառաջ՝ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպության, Շանհայի համագործակցության կազմակերպության և ԱՊՀ մասնակից պետությունների հետ»,- նշել է Պուտինը։

Նույն շարքից