Միջազգային 

Հալեպի կենտրոնում հրթիռ է ընկել

analitik.am

Հալեպի կենտրոնում` Մունշիե շրջանում, նախօրեին, ժամը 12։10-ի սահմաններում պետական հացի փռի մոտ հրթիռ է ընկել:

Հրթիռի պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ կան, զոհվածների թվում է հայ վարորդ, 1966 թվականին ծնված Գևորգ Պողոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ հրթիռակոծվել է հայաբնակ Վիլլաներ թաղամասը: Վիրավորների թվում հինգ հայեր են՝ Հակոբ Դավոյանը, Հարութ Պազարպաշյանը, Րաֆֆի Պերպերյանը, Ջորջ Գևորգը և Տիգրան Մանուկյանը: Վիրավորներին հասցրել են Հալեպի հիվանդանոց: Ամենածանր վիճակում է Հակոբ Դավոյանը:

Նույն շարքից