Եգիպտոսի իշխանությունները նվազեցրել են Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, Եգիպտոսի իշխանությունները Թուրքիայի դեսպանից պահանջել են լքել երկիրը։
Տեղեկությունը հաստատել է նաև Եգիպտոսի արտգործնախարարությունը և համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։