Միջազգային 

Ցանկանում ենք, որ Եգիպտոսը ժողովրդավարական կարգի անցնի. Աբդուլլահ Գյուլ

analitik.am

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մեկնաբանել է Եգիպտոսի կառավարության որոշումը՝ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նվազեցնելու և Թուրքիայի դեսպանին երկրից հեռանալու կոչ անելու վերաբերյալ։

Ինչպես տեղեկանցում է թուրքական Sabah օրաթերթի կայքը, Գյուլն ասել է, որ Եգիպտոսում արտակարգ իրավիճակ է, և ինքը հույս ունի, որ Թուրքիայի և Եգիպտոսի հարաբերությունները շուտով կկարգավորվեն։

 «Ցանկանում ենք, որ Եգիպտոսը ժողովրդավարական կարգի անցնի։ Թուրքիան և Եգիպտոսը Միջերկրական ծովի ափերին մի խնձորի երկու կեսի են նման։ Հարավում Եգիպտոսի պես մեծ պետությունն է, հյուսիսում՝ Թուրքիայի նման մեծ պետությունը։ Պատմության ընթացքում կարևոր հարաբերություններ ենք ունեցել։ Եգիպտոսում տեղի ունեցած իրադարձությունները մեզ շատ են հուզել։ Հույս ունեմ, որ այդ հարաբերություններն ապագայում դարձյալ հունի մեջ կընկնեն»,-ասել է նա։

Նույն շարքից