Միջազգային 

Բիձինա Իվանիշվիլին այլևս չի զբաղվի քաղաքականությամբ

analitik.am

Թբիլիսիում կայացած «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության համագումարի ժամանակ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ լքում է կուսակցության պատվավոր նախագահի պաշտոնը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Իր ելույթում նա նշել է, որ «երկու տարի առաջ քաղաքականություն է եկել, որպեսզի միավորի և մոբիլիզացնի հասարակության առողջ ուժերի ջանքերը ստի և բռնության վրա հիմնված Սաակաշվիլիի ռեժիմից երկիրն ազատելու համար»:

Իվանիշվիլիի կարծիքով՝ նա «հաջողությամբ իրականացրել է այդ խնդիրը, և այդ պատճառով, ինչպես և ավելի վաղ հաղորդել է, հեռանում է քաղաքականությունից և անցնում է քաղաքացիական սեկտոր»: «Ես կլինեմ հասարակության ակտիվ անդամ»,- նշել է նա:

Վերջին կես տարում Բիձինա Իվանիշվիլին բազմիցս հայտարարել էր, որ նոր նախագահի երդմնակալությունից հետո նա չի զբաղեցնի վարչապետի պաշտոնը և կհեռանա քաղաքականությունից:

Այսօր կայացած համագումարում «Վրացական երազանք» կուսակցության նախագահ է ընտրվել երկրի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին: Կուսակցության գլխավոր քարտուղար է դարձել Վրաստանի փոխվարչապետ Կախի Կալաձեն:

Նույն շարքից