Միջազգային 

Վրաստանի համար պայքարը շարունակվում է. Սաակաշվիլի

analitik.am

Վճռորոշ պայքարը Վրաստանի համար շարունակվում է. Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ «Վարդերի հեղափոխության» տասնամյակի առթիվ։

 

Սաակաշվիլին Վրաստանը լքել է նոր նախագահի երդմնակալությունից անմիջապես հետո։

 

Նախկին նախագահը հայտարարել էր, որ ժամանակավորապես հեռանում է «ակտիվ քաղաքականությունից» և զբաղվելու է արտերկրում գիտական կենտրոնի ստեղծմամբ։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սաակաշվիլին այժմ գտնվում է Վաշինգտոնում։

 

«Վարդերի հեղափոխությունը» լուրջ և արդյունավետ պետական ինստիտուտներ է ստեղծել, ստեղծել է սերունդ, որը երբեք չի հաշտվի անցյալին վերադառնալու հետ։ Հենց «Վարդերի հեղափոխությունը» Վրաստանին դրեց Եվրոպական միությանը և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին»,-գրել է Սաակաշվիլին։

 

Պետության նախկին նախագահի խոսքով՝ «Վարդերի հեղափոխությունը» Վրաստանի պատմության կարևորագույն պահերից է, և այդ պատմությունը շարունակվում է, և ամեն ինչ դեռ առջևում է։


tert.am

Նույն շարքից