Միջազգային 

ԵՄ-ին ասոցացման վերաբերյալ Ուկրաինայի որոշումը չի ազդի Թբիլիսիի. Վրաստանի ԱԳՆ

analitik.am

Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման պատրաստությունները կասեցնելու մասին Ուկրաինայի իշխանությունների որոշումը «ոչ մի կերպ չի անդրադառնա Վրաստանի որոշման վրա», հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով երկրի արտաքին գործերի փոխնախարար Դավիդ Զալկալիանիին։

 Նա ափսոսանք է հայտնել Ուկրաինայի որոշման համար, սակայն ընդգծել է, որ «դա ոչ մի կերպ չի անդրադառնա Թբիլիսիի որոշման վրա»։

 «Մենք մեկնում ենք Վիլնյուս, կնախաստորագրենք համաձայնագիրը և կսկսենք պատրաստվել նրան, որ այդ փաստաթուղթը որքան հնարավոր է արագ ստորագրվի 2014-ին»,- ասել է Զալկալիանիին։

 Վրաստանի պատվիրակությունը Վիլնյուսի գագաթնաժողովում կգլխավորի երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։ Պատվիրակության կազմում կլինեն նաև ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն, եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին և այլ պաշտոնատար անձինք։

 Թբիլիսիում հույս ունեն, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը կստորագրվի մինչ 2014թ. սեպտեմբեր։ Այս հարցի շուրջ բանակցությունները սկսվել են 2010թ. հուլիսին։ 

Նույն շարքից