Միջազգային 

«Ժնև-2» կոնֆերանսը կօգնի ստեղծել Սիրիայի ժամանակավոր կառավարություն. Ջոն Քերրի

analitik.am

Սիրիայի իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք «Ժնև-2» կոնֆերանսը կնպաստի Սիրիայում ժամանակավոր կառավարության ստեղծմանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով միջազգային ԶԼՄ-ները, նման կարծիք է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

«Հունվարի 22-ին կոնֆերանսը ժնևյան կոմյունիկեի իրականացման և ընդհանուր համաձայնության ճանապարհով նոր անցումային կառավարության կազմավորման լավագույն հնարավորությունն է»,- ասել է Քերրին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը տեղեկացրել է, որ Սիրիայի հարցով ժնևյան կոնֆերանսը կկայանա հունվարի 22-ին:

Նույն շարքից