Միջազգային 

Բերլուսկոնիի կուսակցությունը չի համագործակցի Իտալիայի կառավարության հետ

analitik.am

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի գլխավորած «Առա´ջ, Իտա´լիա» կուսակցության անդամները որոշում են կայացրել հրաժարվել Էնրիկո Լետայի գլխավորած կառավարության օգնությունից: Այս մասին հաղորդում է РосБалт-ը՝ հղում կատարելով Интерфакс-ին:

Իտալիայի խորհրդարանի վերին պալատի կուսակցության խորհրդարանական խմբի ղեկավար Պաոլո Ռոմանին նշել է, որ համագործակցությունը շարունակելու համար պայմաններ այլևս չկան:

Ավելի վաղ Բերլուսկոնին պետական հեղաշրջման փորձ էր անվանել Սենատում կայանալիք քվեարկությունն իրեն պատգամավորական մանդատից զրկելու հարցով:

 

 

Նույն շարքից