Միջազգային 

Եգիպտոսը կմարի նավթային ընկերությունների պարտքի մի մասը

analitik.am

Եգիպտոսի վարչապետ Հազեմ Բեբլավին հայտարարել է, որ կառավարությունը պատասխանատվություն է ստանձնել վճարել արտասահմանյան նավթային ընկերություններին պարտքի ընդհանուր ծավալի 24 տոկոսը:

Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն՝ Associated Press-ին հղումով, այս քայլն արվում է երկրում եռամյա անկարգությունների հետևանքով քայքայված տնտեսության հանդեպ ներդրողների վստահությունը վերականգնելու նպատակով:

Երկրի վարչապետի խոսքով՝ Եգիպտոսի կառավարությունը հաստատել է 1.5 մլրդ դոլարի վճարումը արտասահմանյան նավթային ընկերություններին: Նավթային նախարարության մամլո քարտուղարը հավելել է, որ պարտքի ընդհանուր ծավալը կազմում է 6.2 մլրդ դոլար: 

Նույն շարքից