Միջազգային 

Իտալիայի քաղաքական կուսակցությունները չեն ֆինանսավորվի պետական բյուջեից

analitik.am

Իտալիայի քաղաքական կուսակցություններն այսուհետ չեն ֆինանսավորվի պետական բյուջեից, իսկ նրանց հաշիվները կանցնեն արտաքին աուդիտի միջով: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Էնրիկո Լետան, գրում է «Комсомольская правда»-ն:

 

Այժմ հարկատուները կարող են ընտրել, թե արդյոք նրանք ցանկանում են ֆինանսավորել կուսակցությանը: Նրանք կկարողանան կամավոր կերպով 0.2 տոկոս տարեկան եկամտահարկ տալ կուսակցությանը` իրենց ընտրությամբ: Եթե մարդը չի ցանկանում տալ իր եկամտի մասը որևէ կուսակցության, գումարը կանցնի պետական բյուջե:

 

Կուսակցությունների պետական ֆինանսավորման դադարեցման մասին Լետայի նախընտրական խոստումը կիրականացվի մինչև տարեվերջ:

 

Նույն շարքից