Տնտեսություն 

Տեղի է ունեցել քաղաքացիական ավիացիայի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում տեղի է ունեցել քաղաքացիական ավիացիայի բնագավառում առկա խնդիրների քննարկման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արմեն Արզումանյանը, ով համակարգում է ավիացիայի ոլորտի գործունեությունը։

Նիստին մասնակցել են ՀՀ պետական կառավարման մարմինների պատասխանատուներ, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի ղեկավար կազմը:

Քննարկվել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կոնցեսիոների կողմից ներկայացված «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների 2017թ. ֆինանսական տարվա համար տարեկան հասույթների և ծախսերի, տարեկան կապիտալ ներդրումների և դրամական միջոցների տարեկան հոսքերի վերաբերյալ հաշվետվությունները, որոնք հանձնաժողովի կողմից ընդունվել է ի գիտություն:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

  • 57
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    59
    Shares

Related Articles