Տնտեսություն 

Ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր, որով նախանշվեց կրթության և հետազոտության բնագավառում համագործակցության մի շարք ուղիներ

analitik.am

Նոյեմբերի 19-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) կողմից ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր, որով նախանշվեցին կրթության և հետազոտության բնագավառում համագործակցության մի շարք ուղիներ:

Մասնավորապես, Հուշագրով նախատեսվում է ԲԸՏՄ աշխատակազմի համար ԱՏՀ և հեռահար զոնդավորման վերաբերյալ դասընթացներ, որոնք կիրականացվեն ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից: Բացի այդ, ՀԱՀ Յակոբեան կենտրոնը պարբերաբար կտրամադրի ԲԸՏՄ-ին իր սարքավորումները, կաջակցի ֆոնդերի ներգրավման հարցում, ինչպես նաև կաջակցի ինստիտուցիոնալ կարողությունների ու կարիքների գնահատման հարցում, ինչը կներառի վերապատրաստման կարիքների, լաբորատորիայի, սարքավորումների, և առկա օրենսդրական բացերի ու խոչընդոտների վերանայում:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարն իր ողջույնի խոսքում բարձր գնահատեց Հայաստանի ամերիկյան համալսարանի աջակցության պատրաստակամությունը։

Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Ռանդոլ Ռոդեսը ողջունեց համագործակցության պատրաստակամությունը՝ նշելով, որ պետական մարմինների հետ համագործակցությամբ ակնկալում է տեսնել առավել մաքուր և առողջ Հայաստան։

Քննարկվեցին ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ՝ այդ թվում թափոնների կառավարման, կենսաբազմազանության պահպանության, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, տեխնիկական հագեցվածության, մասնագիտական վերապատրաստման և օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ։

Նույն շարքից