Տնտեսություն 

Գազամատակարարման համակարգում արձանագրել ենք մի քանի խնդրահարույց հարցեր․ Միքայել Մելքումյան

analitik.am

Հայաստան գազամատակարարման համակարգում տեխնոլոգիական կորուստները, որոնք ազդեցություն են ունենում սակագնի վրա, շատ են, քան նախորդ տարիներին և այդ կորուստների զգալի մասը կազմում է գազի փոխադրման համակարգում արձանագրվող կորուստները։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Գազի և էլեկտրաէներգիայի սակագնի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ այն նվազեցնելու հնարավորություն կա․ «Գազամատակարարման համակարգում արձանագրել ենք մի քանի խնդրահարույց հարցեր: Առաջինն անխուսափելի տեխնոլոգիական կորուստներն են, որոնք 6,69 տոկոս են կազմում սակագնի մեջ: Այդ ցուցանիշը բարձր է 2002-2016 թթ. 5.37 տոկոս կորուստից: Մեկ տոկոս կորուստը համարժեք է մոտ 20 մլն խմ գազի: Ստացվում է, որ տասնյակ միլիոնից անցնող կորուստներ ունենք»,-ասաց Մելքումյանը:

Մելքումյանը նշեց, որ գազամատակարարման համակարգը բաղկացած է գազ փոխադրող և գազը բաշխող համակարգերից․ «Առաջին հայացքից գազաբաշխման համակարգում կորուստները պետք է ավելի շատ լինեին, սակայն դրանում կորուստները 6.69-ից 2 տոկոսն են, իսկ մայրուղային համակարգում կորուստները կազմում են 4.3 տոկոս: Այդ 4 տոկոս կորուստը հավասար է 90 մլն խմ գազի, իսկ փոխադրման համակարգում մեկ տարում կորուստները կարելի է հասցնել 0.8 տոկոսի»,-ասաց նա:

Մելքումյանի խոսքերով, փոխադրման համակարգում գործող սակագնային մեթոդաբանության հետ կապված խնդիրներ կան․ «Պետք է պարզել, թե կորուստները սակագնի մեջ որքան են կազմում, արդյո՞ք դրանք նորմայից բարձր չեն»։

Նույն շարքից