Միջազգային 

Դավութօղլին կրկին քննադատությունների կենտրոնում է

analitik.am

Թուրք որոշ պատմաբաններ խիստ քննադատել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին՝ Հայաստան այցելության ճանապարհին որոշ լրագրողների հետ զրույցում «հայերի տեղահանությունը  անմարդկային քայլ» որակելու համար։

Պատմաբանները նշում են, որ Դավութօղլուի այս հայտարարությունը Թուրքիային միջազգային հանրության առջև ծանր իրավիճակում է դնելու։

«Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչ, թուրքական պատմագիտական ընկերության նախկին ղեկավար Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել է. «Եթե «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հանրությունից չամաչի, կճանաչի Հայոց ցեղասպանությունը»։
 

Հայոց ցեղասպանության առնչությամբ հետազոտություններ իրականացրած պատմաբան Մեհմեթ Փերինչեքն իր հերթին ասել է. «Թուրքիան սկսել է Հայաստանի հանդեպ հետքայլ անելու խոսքեր ասել։ Դավութօղլուի խոսքերն իրականության հետ ոչ մի կապ չունեն»։

Դավութօղլուի խոսքերը մեկնաբանելով՝ Հալաչօղլուն ասել է. «Կառավարության՝ հայերի հանդեպ քաղաքականությունը, սահմանների բացման նման թեմաները աչքի առաջ ունենալով՝ կհասկանաք, որ Ահմեթ Դավութօղլուն կամ կառավարությունը մտադիր են ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Երբ ես թուրքական պատմագիտական ընկերությունում էի, այդ հարցի առնչությամբ լուրջ աշխատություններ էինք իրականացրել։ Չեմ կարծում, որ կառավարությունը լրջորեն, իրականության հետ կապ ունեցող քաղաքականություն է իրականացնում։ Եթե հանրությունից չամաչեն՝ Հայոց ցեղասպանությունը կճանաչեն»։

Մեհմեթ Փերինչեքն էլ Դավութօղլուի կեցվածքը և թուրքական արտաքին քաղաքականությունն այսպես է բնութագրում. «Թուրքիան մինչ այժմ կրիտիկական հարցերում կարմիր գիծ ուներ։ Հայկական հարցի, Կիպրոսի խնդրի առնչությամբ ինչ ուժ էլ գար իշխանության, շատ տարբեր քաղաքականություն չէր իրականացնելու»։

Նույն շարքից