Միջազգային 

Բարաք Օբաման Սոչի չի գնա

analitik.am

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Օլիմպիադայի փակմանը մասնակցելու համար չի մեկնի Ռուսաստան:

Սոչիում Օլիմպիադայի փակման արարողությանը ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ուիլյամ Բերնսը:

Օբամայի կողմից հաստատված նախագահական պատվիրակության կազմում ընդգրկվել են ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մաքֆոլը, ԱՄՆ-ի նախագահի օգնական Ռոբ Նեյբորսը, ինչպես նաեւ հայտնի մարզիկներ`գեղասահքի օլիմպիական չեմպիոններ Բրայան Բոյտանոն, Էրիկ Հեյդենը եւ Բոնի Բլերը, նախկին թենիսիստուհի Ջին Քինգը:

Պատվիրակությունը ներկա կգտնվի մի քանի մրցումների եւ կհանդիպի ամերիկյան հավաքականի մարզիկների հետ:  
ԱՄՆ-ի նախագահի այցն Օլիմպիադա չի նախատեսվում:

Նշենք, որ Օբաման նախագահ լինելու գրեթե հինգ տարիներին   ոչ մի անգամ օլիմպիադաներին չի այցելել:

Նույն շարքից