Միջազգային 

Ուելսի արքայազնին խիստ մտահոգում են Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքների դժվարությունները

analitik.am

Ուելսի արքայազն Չարլզը Հորդանանի արքայազն Հազիի և Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Շարթրի ուղեկցությամբ Լոնդոնում մերձարևելյան մի քանի քրիստոնեական եկեղեցիներ է այցելել և ծանոթացել դրանց խնդիրներին: Այդ մասին հաղորդում է Ուելսի արքայազնի պաշտոնական կայքը:
Սիրիական ուղղափառ եկեղեցու լոնդոնյան տաճարում Դավիդ Յակուբը արցունքն աչքերին օգնություն է աղաչել է արքայազնից: Արքայազնն ուշադիր լսել է տղամարդու պատմությունն այն մասին, թե ինչպես են ապստամբները հարձակվել իր հայրենի Սադաթ գյուղի վրա, սպանել մարդկանց ու պղծել եկեղեցին:
Եկեղեցիներ այցելելուց հետո Ուելսի արքայազնը Քլարենս-հաուզում ներկա է գտնվել Մերձավոր Արևելքի քրիստոնյաների պատվին կազմակերպված ընդունելությանը, որտեղ էլ ելույթ է ունեցել: «Ես խորապես մտահոգված եմ աճող դժվարությունների, որոնք ծառացել են քրիստոնեական համայնքների առջև Մերձավոր Արևելքի տարբեր մասերում: Ինձ թվում է, մենք չենք կարող անտեսել այն փաստը, որ Մերձավոր Արևելքի քրիստոնյաները գնալով ավելի հաճախ եմ հայտնվում իսլամիստ ծայրահեղականների թիրախում: Քրիստոնեությունը փաստացի ծնունդ է առել Մերձավոր Արևելքում, և մենք չպետք է մոռանանք Մերձավոր Արևելքի մեր եղբայրների և քույրերի մասին հանուն Քրիստոսի», - նշել է արքայազն Չարլզը:
Բրիտանական գահի ժառանգորդն իր զղջումն է հայտնել տարածաշրջանում քրիստոնյաների թվի նվազեցման վերաբերյալ: «Այսօր Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ամենաքիչ թվով քրիստոնյաներ են կենտրոնացած՝ բնակչության միայն չորս տոկոսը, և ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքի քրիստոնյա բնակչության թիվը վերջին դարում կտրուկ նվազել է և շարունակում է նվազել», - ասել է Ուելսի արքայազնը՝ ավելացնելով, որ նա ուրախ է Լոնդոնում տեսնել Մերձավոր Արևելքի քրիստոնեական եկեղեցիների ակտիվ եկեղեցական գործունեությունը՝ ներառյալ Հայ առաքելական եկեղեցին:

Նույն շարքից