Միջազգային 

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպել է Կահիրեի նորանշանակ նահանգապետի հետ

analitik.am

Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում է ունեցել Կահիրեի նորանշանակ նահանգապետ Գալալ Մուստաֆա Սաիդի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-եգիպտական երկկողմ հարաբերությունների խորացման հնարավորությունների մասին: Այդ առումով ընդգծվել է տարբեր ոլորտներում Երեևնի եւ Կահիրեի միջև անմիջական շփումների կարևորությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-եգիպտական պատմամշակութային կապերին, Եգիպտոսի և, մասնավորապես, Կահիրեի մշակութային և հասարակական կյանքում եգիպտահայ համայնքի ունեցած ներդրմանը:

Դեսպան Մելքոնյանը նահանգապետին տեղեկություններ է փոխանցեց նաև Հայաստանի տնտեսական ներուժի եւ ներդրումային հնարավորությունների մասին:

 

Նույն շարքից