Միջազգային 

Թուրքիայի վարչապետի աննախադեպ հայտարարությունը

analitik.am

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Բալկանների մի մասը պատկանում է իր երկրին։ Սա միջազգային սկանդալ է առաջացրել, գրում է rosbalt.ru-ն։

 

Էրդողանը պարզաբանել է, թե Բալկանյան թերակղզու որ մասն է պատկանում Թուրքիային։ Նրա խոսքով՝ դա Մակեդոնիայի, Բուլղարիայի, Բոսնիա և Հերցեգովինայի մի մասն է, ինչպես նաև Արևմտյան Թրակիան։

 

Թուրք վարչապետի հայտարարությունն արդեն բացասական արձագանք է ստացել Հունաստանում։

 

Էրդողանի խոսքերը սադրիչ են համարվում նաև այն պատճառով, որ Թուրքիան հավակնում է ԵՄ-ի անդամակցությանը։ Սակայն միանալու համար նրան անհրաժեշտ է բոլոր անդամ պետությունների աջակցությունը, ներառյալ՝ Հունաստանինը և Բուլղարիայինը:

Նույն շարքից