Միջազգային 

Վրաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի 2014 թվականի սեպտեմբերից ոչ ուշ

analitik.am

Վրաստանը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր կստորագրի 2014 թվականի սեպտեմբերից ոչ ուշ: Այդ մասին հայտարարել է երկրի ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Ստորագրումից մի քանի ամիս անց փաստաթղթի դրույթների մեծ մասն ուժի մեջ կմտնի, նշել է նա:

 

Համաձայնագիրը նախաստորագրվել է Վիլնյուսում նոյեմբերի 28-ին:

«Փաստաթուղթը նախատեսում է ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացում, աստիճանական տնտեսական ինտեգրում և անդառնալի է դարձնում Վրաստանի եվրոպականացման գործընթացը»,- ասել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:

Նույն շարքից