Միջազգային 

Իրանի դեմ նոր պատժամիջոցներ չպետք է լինեն

analitik.am

Օրինագիծը, որը նոր պատժամիջոցներ է նախատեսում Իրանի համար, չպետք է ընդունվի: Ինչպես տեղեկացնում է Риа Новости-ն՝ այս մասին ժհայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին:

Օրինագիծը հինգշաբթի ներկայացրել են ԱՄՆ Սենատում: Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նախնական պայմանավորվածությունները ձեռք էին բերվել նոյեմբերին` Իրանի և «վեցնյակի» պատվիրակության միջև տեղի ունեցած բանակցությունների ընթացքում:

Քարնին նշել է, որ Սպիտակ տունը Կոնգրեսի հետ միասին կարող է նոր պատժամիջոցներ կիրառել, եթե Իրանը չկատարի իր ստանձնած պարտավորությունները:

Նույն շարքից