Թուրքիայի կառավարությունը հայտարարել է Ստամբուլի ոստիկանության 25 աշխատակիցների պաշտոնից հեռացնելու մասին: Ինչպես հաղորդում է Russia Today-ը՝ իշխանություններն ավելի վաղ հայտնել էին կաշառակերության մեղադրանքով մի խումբ մարդկանց ձերբակալության մասին, որոնց թվում էին երկրի նախարարների որդիները:
Վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը սկանդալի կազմակերպման մեջ մեղադրում է «մութ ուժերին», որոնք գործում են արտերկրից:
«Ներքին գործերի նախարարությունում իրականացվող զանգվածային մաքրման աշխատանքները հասել են կազմակերպությունների մակարդակի: 25 ոստիկանապետերի մեծ մասը հեռացվել է պաշտոնից դեկտեմբերի 22-ի առավոտյան»,– հաղորդում է Hurriyet պարբերականը: