Տնտեսություն 

ՀՀ նոր խորհրդարանն աշխատանքը կարող է սկսել արտաքին պարտքը 50 մլն դոլարով ավելացնելով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի նորընտիր խորհրդարանն իր աշխատանքը կարող է սկսել Հայաստանի արտաքին պարտքը ևս 50 մլն դոլարով ավելացնելու մասին համաձայնագիրը վավերացնելով:

Երեկ կառավարությունը խորհրդարան է ուղարկել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2018թ. նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը: Այս համաձայնագրով կառավարությունը 50 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով բյուջետային աջակցության վարկային միջոցներ է ներգրավում, իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ չնայած ստվերի կրճատման մասին հայտարարություններին, Հայաստանի բյուջեն համալրվելու է վարկային միջոցներով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • 96
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 3
  •  
  •  
  •  
    100
    Shares

Related Articles