Միջազգային 

Միլիոն կովկասցիներ Մոսկվայի կենտրոնում հանրահավաք կանցկացնեն

analitik.am

Ռուսաստանի մայրաքաղաքի Մանեժնայա հրապարակում կովկասցիների հանրահավաքին ծրագրում են ներկա գտնվել միլիոնից ավելի կովկասցիներ: Ակցիան, որը նախատեսվում է անցկացնել հունվարի 26-ին, ուղղված է այլատյացության դեմ:


Կազմակերպիչները ծրագրում են միջոցառման ժամանակ դեմ արտահայտվել դպրոցներում հիջաբ կրելու արգելքին, իշխանությունների գործողություններին, որոնք ուղղված են նոր մզկիթների շինարարությանը խանգարելուն, ինչպես նաեւ ռուսական հեռուստատեսության ազգամիջյան կոնֆլիկտներ բորբոքելուն:


Սպասվում է, որ հանրահավաքին կմասնակցեն հյուսիսկովկասցիներ, թաթարներ, ինչպես նաեւ Միջին Ասիայի ու Պովոլժիեի մի շարք կազմակերպություններ:

Նույն շարքից