Միջազգային 

Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը պետք է պատրաստ լինի մինչ 2014թ. մայիսի 1-ը. Պուտին

Եվրասիական տնտեսական միության ստեղծման վերաբերյալ պայմանագիրը պետք է ստորագրման համար պատրաստ լինի մինչ 2014թ. մայիսի 1-ը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում, նշում է ИТАР-ТАСС-ը։

«Տեքստը պետք է պատրաստ լինի ստորագրման համար 2014թ. մայիսի 1-ին»,- ընդգծել է նախագահը՝ հավելելով, որ այնուհետ փաստաթուղթը վավերացման համար պետք է ուղարկվի ազգային խորհրդարաններ, որպեսզի այն 2015թ. հունվարի 1-ից սկսի աշխատել ամբողջական ձևաչափով։

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը հաստատել են պայմանագրի ինստիտուցիոնալ մասը, հայտնել է Պուտինը։
Նա հիշեցրել է ներկաներին, որ ավելի վաղ հանդիպում է կայացել Ղազախստանի և Բելառուսի նախագահների հետ, որտեղ քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման հիմնական ուղղությունները։

Նույն շարքից