Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է 2013թ. հանցագործությունների վիճակագրությունը, համաձայն որի երկրում հանցագործությունների թիվը նվազել է 25.7%-ով՝ 2012թ. համեմատ, գրում է РИА Новости-ն։
«2012թ. համեմատ՝ 2013թ. հանցագործությունների թիվը կրճատվել է 10.036-ով կամ 25.7%-ով։ Հանցագործությունների բացահայտումն ավելացել է 40.9%-ով»,- ասվում է ՆԳՆ հայտարարությունում։
Խորհրդարանական փոքրամասնության անդամները՝ «Միացյալ ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության ներկայացուցիչները, բազմիցս հայտարարել են երկրում քրեածին իրավիճակի վատացման մասին։ Նրանց վստահեցմամբ՝ դրա պատճառը համաներումն է, որի մասին նոր իշխանությունները հայտարարել են 2013թ. հունվարին։
Մինչդեռ «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի ներկայացուցիչները միաձայն հերքում են մեղադրանքները և հայտարարում, որ քրեածին իրավիճակը շարունակում է մնալ ցածր մակարդակի վրա, և հանցավորության մակարդակը երկրում չի աճում։