Միջազգային 

Եգիպտոսի իշխանությունները ծրագրում են չեզոքացնել ՀԱՄԱՍ-ին

Եգիպտոսի իշխանությունները, կործանելով «Մահմեդական-եղբայրներին», իրենց առաջ նոր նպատակ են դրել՝ չեզոքացնելու այդ շարժման պաղեստինյան ճյուղը՝ ՀԱՄԱՍ-ը, որն իշխում է Գազայի հատվածում: Այս մասին հաղորդել են զինվորականներն ու դիվանագիտական աղբյուրները:

Եգիպտական ղեկավարության կարծիքով՝ հենց պաղեստինյան իսլամիստներն են պատասխանատու Սինայի թերակղզում իրավիճակի ապակայունացման համար:

«Չի կարելի Եգիպտոսը մաքրել «Մահմեդական-եղբայրների» ահաբեկիչներից՝ այդ գործողությունը տրամաբանական ավարտի չհասցնելով: Խոսքը Գազայի հատվածը մաքրելու մասին է: ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարը ժամանակի հարց է»,-ասել է անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան, որին մեջբերում է «Ռոսբալթը»՝ վկայակոչելով NEWSru.co.il-ը:

Հիշեցնենք,որ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի՝ ՀԱՄԱՍ-ի հետ համագործակցությունը որակվում է որպես պետական դավաճանություն:

Նույն շարքից