Միջազգային 

Վրաստանի նախագահը Թուրքիայում հարձակման է ենթարկվել

analitik.am

Պաշտոնական այցով Թուրքիա մեկնած Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլի ղեկավարած պատվիրակության ուղղության անդամները Թուրքիայի նախագահի նստավայրում հարձակման են ենթարկվել մի կնոջ կողմից։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի նստավայրում, այն պահին, երբ մտնելիս են եղել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին եւ նրան ուղեկցող վրացի պաշտոնյաներ, մի կին հարձակվել է պատվիրակության անդամների վրա։

Նշվում է, որ անծանոթ կինը հարձակվել է պատվիրակության անդամների վրա, բռնել Վրաստանի նախագահի մամուլի բաժնի փոխտնօրեն Սոֆիկո Ժաժանաշվիլի մազերից եւ նրան տապալել գետնին։ Թուրքիայի նախագահական պալատի անվտանգության աշխատակիցները դժվարությամբ են հեռացրել հարձակվող կնոջը, ով ավելի ուշ պարզվել է, որ հոգեկան խնդիրներ ունի եւ նախօրոք ուղարկված նամակի պատասխանը ստանալու համար էր եկել նախագահական պալատ։

Նույն շարքից