Միջազգային 

ԵՄ-ն վերացրել է Իրանի պատժամիջոցների մի մասը

analitik.am

ԵՄ-ն հունվարի 20-ին հանել է Իրանի նկատմամբ կիրառվող նավթային պատժամիջոցների մի մասը, երբ ԱԷՄԳ-ն հաստատել է, որ Թեհրանը կատարել է նոյեմբերին Ժնեւում կնքված  պայմանագրով նշված  բոլոր պահանջները, ասված է ԵՄ-ի Խորհրդի հայտարարության մեջ: 
«Խորհուրդն այսօր դադարեցրել է որոշ սահմանափակումներ` վեց ամիս ժամկետով: Այս առաջին քայլը կարող է երկարաձգվել Իրանի եւ «վեցյակի» փոխադարձ համաձայնությամբ», — նշվում է հայտարարության մեջ:

Մասնավորապես դադարեցվել է իրանական նավթաքիմիական արտադրանքի ներմուծման, գնման եւ տեղափոխման, ինչպես նաեւ դրա հետ կապված ծառայությունների  նկատմամբ արգելքը, ոսկու եւ թանկարժեք քարերի առեւտրի արգելքն Իրանի կառավարության, պետհաստատությունների եւ կենտրոնական բանկի հետ: Լիազորված փոխանցումների չափը երկիր եւ երկրից դուրս ավելացել է 10 անգամ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին հայտարարել էր Նաթանզում եւ Ֆորդում ուրանի հարստացումը մինչեւ 20%-ով դադարեցնելու մասին: Սարքավորումներն անջատվել էին ԱԷՄԳ-ի փորձագետների ներկայությամբ:

Նույն շարքից