Միջազգային 

Իրանի դեմ նոր պատժամիջոցները կվնասեն բանակցություններին. Հիլարի Քլինթոն

analitik.am

Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները կարող են հանգեցնել Թեհրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունների խափանման: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը տվյալ թեմայով նամակ է հղել Սենատին: Փաստաթղթի տեքստը հրապարակել է զինված գործերի հարցերով Սենատի կոմիտեի նախագահ Կարլ Լևինը:

«Այժմ, երբ վերջապես լուրջ բանակցություններ են սկսվել, մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ՝ պարզելու համար, թե կարելի՞ է արդյոք նման կերպ հասնել խնդրի լուծմանը»,- ասել է նա և հավելել, որ պետք է դիվանագիտությանը հնարավորություն ընձեռել՝ միևնույն ժամանակ չմոռանալով հավանական մյուս տարբերակների մասին:

Նախկին պետքարտուղարը հիշեցրել է, որ ինքը միշտ եղել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կողմնակից, սակայն այժմ նրա կարծիքով՝ դա այն ուղին չէ, որը կարող է հանգեցնել հաջողության:

Հիշեցնենք, որ ԱՄՆ վարչակազմը խիստ քննադատության է ենթարկում մի շարք օրենսդիրների առաջարկը, որոնք մտադիր են օրինագիծ ընդունել Իրանի դեմ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ:

Նույն շարքից