Միջազգային 

ԵՄ-ն ու ԱՄՆ-ը Ուկրաինային ֆինանսական օգնություն կցուցաբերեն

analitik.am

ԵՄ-ն ու ԱՄՆ-ն աշխատում են Ուկրաինայի ֆինանսական օգնության ծրագրի վրա՝ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Wall Street Journal-ին տված հարցազրույցում: Տնտեսական և քաղաքական դժվարություններ ունեցող երկրի ֆինանսական օգնությունը կլինի կարճաժամկետ, սակայն զգալի՝ նշել է Էշթոնը: 

Նրա խոսքով՝ Եվրոպան և ԱՄՆ-ը մտադիր են օգնել Ուկրաինային հաղթահարել անցումային շրջանը, որի ժամանակ ժամանակավոր կառավարությունը կարող է ընդունել քաղաքական և տնտեսական բարեփոխումներ և պատրաստվել հաջորդ նախագահական ընտրությունների անցկացմանը:

Ուկրաինայի օգնության չափը դեռևս որոշված չէ: ԵՄ դիվանագիտության ղեկավարը խոստացել է, որ «թվերը փոքր չեն լինի»:

Օգնության փաթեթը, գումարից բացի, կարող է իր մեջ ներառել երաշխիքներ և օգնություն՝ ներդրումների ու ազգային արժույթի ամրապնդման միջոցով՝ ասել է Էշթոնը:

Նույն շարքից