Միջազգային 

Վենեսուելայում նշել են Ուգո Չավեսի՝ իշխանության գալու 15-ամյակը

analitik.am

Վենեսուելայում բոլիվարական հեղափոխության առաջնորդ Ուգո Չավեսի կողմնակիցները զանգվածային երթերով ու հանրահավաքներով են նշել Չավեսի՝ իշխանության գալու 15-ամյակը:

1999 թվականի փետրվարի 2-ին Չավեսը ստանձնել է պետության ղեկավարի լիազորությունները՝ հաղթելով նախագահական ընտրություններում, որից հետո հարավամերիկյան հանրապետությունը անընդմեջ ղեկավարել է մինչև անցած տարվա մարտը՝ մինչև մահանալը:

2013-ի վերջին երկրի ներկայիս նախագահ Նիկոլաս Մադուրոն դեկտեմբերի 8-ը հռչակել է Չավեսի հանդեպ սիրո օր: Հիշեցնենք, որ հոկտեմբերին Մադուրոն հայտարարել էր Չավեսի գաղափարական ժառանգությունը դպրոցներում ու համալսարաններում ուսումնասիրելու անհրաժեշտության մասին: Նման առաջարկով է նա հանդես եկել Չավեսի հայրենի Բարինաս նահանգ այցելելուց հետո՝ փոխանցում է ITAR-TASS-ը:

Նույն շարքից