Միջազգային 

Հանրաքվե Շվեյցարիայում՝ ներգաղթյալների հոսքը սահմանափակելու վերաբերյալ

analitik.am

Կիրակի օրը՝ փետրվարի 9-ին Շվեյցարիայում ներգաղթյալների ճակատագրի վերաբերյալ հանրաքվե է անցկացվում: Երկրի քաղաքացիներին կոչ է արվել իրենց կարծիքն արտահայտել իմիգրացիոն քաղաքականության խստացման մասին, գրում է dw.de-ն: Համաժողովրդական քննարկման նախաձեռնողը պահպանողական Շվեյցարական ժողովրդական կուսակցությունն է:

 

Այն մտադիր է հասնել օտարերկրացիներին քվոտաների տրամադրման գործող կանոնների վերացման: Վերջին հարցումների համաձայն՝ նախաձեռնությանն աջակցում է հարցվածների 43 տոկոսը:

 

Շվեյցարական ժողովրդական կուսակցությունը երկրում շատ խնդիրների, այդ թվում՝ հանցագործությունների աճի, բնակարանային վարձի բարձրացման, լցված հասարակական տրանսպորտի պատասխանատվությունը դնում է ներգաղթյալների վրա:

 

Դիտորդների կարծիքով՝ նախաձեռնության հաստատումը կբերի Եվրամիության հետ հարաբերությունների սրման: Բրյուսելը հանդես է գալիս գոյություն ունեցող կանոնների վերացման դեմ և կարող է գնալ ԵՄ ներքին շուկայում Շվեյցարիայի արտոնյալ կարգավիճակի վերացմանը:

 

Ներկայումս Շվեյցարիայի 8-միլիոնանոց բնակչության 23 տոկոսը օտարերկրացիներ են: Ամեն տարի երկիր է ժամանում մոտ 80 հազար ներգաղթյալ: Օտարերկրացիների ամենամեծ թիվը Շվեյցարիայում կազմում են իտալացիները, նրանց հաջորդում են գերմանացիները, որոնց թիվը հասնում է 300 հազարի:

Նույն շարքից