Միջազգային 

Բրիտանացի նախարարը հրաժարական է տվել

analitik.am

Մեծ Բրիտանիայում ներգաղթի հարցերով նախարար Մարկ Հարփերը հրաժարական է ներկայացրել այն բանի հետո, երբ պարզվել է , որ նրա հավաքարարը Մեծ Բրիտանիայում աշխատանքի թույլտվություն չունի:


Ինչպես բացատրել է Հարփերն իր հրաժարականի դիմումի մեջ, ստուգել է իր հավաքարարի էմիգրացիոն կարգավիճակը, երբ առաջին անգամ նրան աշխատանքի էր ընդունում 2007թ.-ին: Հաջորդ անգամ նա փաստաթղթերը ստուգել է 2012թ.-ին, երբ դարձել է ներգաղթի հարցերով նախարար ու դարձյալ խախտումներ չի հայտնաբերել: Սակայն վերջերս պարզվել է, որ կինն իրավունք չունի անսահմանափակ ժամկետով մնալ Միացյալ Թագավորությունում:


Հարփերի խոսքով՝ պետք է ավելի մանրամասն ստուգել կնոջ փաստաթղթերը: Իր հերթին երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնն ընդունել է հրաժարականը, ափսոսանք հայտնել եւ որոշումն անվանել է ազնիվ, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով Reuters-ին:


Որտեղից է եկել Հարփերի հավաքարարը, չի հաղորդվում: Միջադեպը կարող է բացասապես անդրադառնալ Քեմերոնի կաբինետի վրա, որը խոստացել է 2015թ.-ին կրճատել ներգաղթողների թիվը մինչեւ տարեկան 100 հազար մարդ, նշում է Reuters-ը:

Նույն շարքից