Միջազգային 

Ժնևում կվերսկսվեն Սիրիայի հարցով բանակցությունները

analitik.am

Այսօր Ժնևում կվերսկսվեն միջսիրիական բանակցությունները, սակայն տեղի կունենա միայն մեկ՝ առավոտյան նիստ: Այս մասին հայտնում է Ժնևում ՄԱԿ-ի մամլո գրասենյակը՝ փոխանցում է RIA Novosti-ն:

«ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչը (Լախդար Բրահիմի) կհանդիպի երկու պատվիրակությունների հետ շաբաթ օրը առավոտյան՝ փետրվարի 15-ին: Դրանից հետո նա լրագրողների համար ճեպազրույց կանցկացնի»,- ասվում է հաղորդագրությունոում:

Հանդիպման ձևաչափը չի հստակեցվում:

Ուրբաթ նույնպես կայացել է խորհրդակցությունների միայն առավոտյան նիստ, Բրահիմին պատվիրակությունների հետ խոսել է առանձին: Հանդիպման արդյունքներով Սիրիայի կառավարության պատվիրակությունը խորին ափսոսանք է հայտնել՝ կապված այն բանի հետո, որ երկրորդ ռաունդը որևէ առաջընթացի չի հանգեցրել:

Ընդդիմադիր ազգային կոալիցիան իր հերթին հայտնել է Դամասկոսը ներկայացնող բանակցողներին փոխելու անհրաժեշտության մասին:

Նույն շարքից