Միջազգային 

Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում

analitik.am

Ուրբաթ Թուրքիայի խորհրդարանի նիստի ժամանակ իշխող և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք՝ հաղորդում է Dogan-ը:

Վիճաբանությունը ծագել է այն բանից հետո, երբ Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության անդամ Բյուլենթ Թեզջանը չի ցանկացել հեռանալ ամբիոնից՝ ելույթի համար հատկացված ժամանակի ավարտից հետո:

Ընդմիջում հայտարարելուց հետո պատգամավորները ծեծկռտուք են սկսել: Կողմերին փորձել է բաժանել փոխվարչապետ Բեշիր Աթալայը: Ծեծկռտուքի հետևանքով պատգամավորներից մեկը վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:

Նույն շարքից