Միջազգային 

Բեռլուսկոնին կաջակցի Իտալիայի վարչապետի հավանական թեկնածուին

Ֆլորենցիայի քաղաքապետի՝ Իտալիայի Դեմոկրատական կուսակցության քարտուղար Մատեո Ռենցիի հանդեպ համակրանք է տածում նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին: Այս մասին հայտնել է նախկին վարչապետը Սարդինիա կղզում ելույթի ժամանակ: Ռենցիին հավանաբար կհանձնարարվի ձևավորել նոր կառավարություն: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

«Ես գնահատում եմ Մատեո Ռենցիին, նա խելացի է և չի ներկայացնում ձախ ուժերի հին դպրոցը: Ինձ հաջողվել է նրա հետ ընդհանուր լեզու գտնել»,- նշել է Բեռլուսկոնին նախընտրական հանրահավաքում, որն անցկացվել է հաջակցություն տարածաշրջանային ընտրություններում «Առա՛ջ, Իտալիա» իր կուսակցության թեկնածու Ուգո Կապելաչիի: 

Նախկին վարչապետը նաև կարծում է, որ իտալական քաղաքականության վիճակը չի համապատասխանում ժողովրդավարական սկզբունքներին:

Երիտասարդ Ռենցին և եվրոպական քաղաքականության վետերան Բեռլուսկոնին լավ ծանոթ են: Նրանք համատեղ աշխատում են ընտրական օրենքի բարեփոխումների նախագծի վրա, որից կախված կլինեն ապագա ընտրությունները:

Այսօր Բեռլուսկոնին կգլխավորի իր կուսակցության պատվիրակությունը նախագահ Ջորջո Նապոլիտանոյի հետ խորհրդակցություններում: 

Նույն շարքից