Միջազգային 

ԱՄՆ կթուլացնի Մոսկվայի վերահսկողությունը հարևանների նկատմամբ. The Financial Times

analitik.am

Ռուսական գազի արտահանման եկամուտները խիզախություն պարգևեցին Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականությանը և օգնեցին անցկացնել պատմության մեջ ամենաթանկ թատերականացված ներկայացումը ձմեռային Օլիմպիադայում՝ հաղորդում է The Financial Times-ը:

ԱՄՆ-ը «Գազպրոմ»-ին համարժեք չունի, սակայն էներգետիկ հեղափոխությունը Վաշինգտոնին թույլ կտա թուլացնել Ռուսաստանի վերահսկողությունն իր հարևանների վրա՝ նշում է պարբերականը:

Վաղուց հայտնի է, որ նավթային ավտոկրատները խստացնում են վերահսկողությունը ներքին քաղաքականության հանդեպ, երբ գները բարձր են, և պատրաստ են գնալ փոխզիջման, երբ գները նվազում են:

ԱՄՆ-ը ներկայում հնարավորություն ունի ուժեղ ճնշում գործադրել էներգակիրների համաշխարհային գների նվազման վրա և իրենց ընկերներին, դաշնակիցներին ներկայացնել այլընտրանքային առաջարկ՝ ասվում է հոդվածում:

Նույն շարքից