Միջազգային 

Մերկելն առաջարկել է եվրոպական ինտերնետ ստեղծել

analitik.am

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջարկում է Եվրամիության տարածքում ստեղծել առանձին հեռահաղորդակցային ցանց, գրում է gazeta.ru-ն: Այդկերպ նա մտադիր է պաշտպանել անձնական տվյալներն ԱՄՆ-ի իրականացրած լրտեսումից: Այդ գաղափարը Գերմանիայի կառավարության ղեկավարը պատրաստվում է քննարկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ չորեքշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ:

 

Բացի հեռախոսային զրույցներից անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև համացանցում տեղեկությունների անվտանգությանը, համոզված է Մերկելը: Իր հաղորդագրությունում կանցլերն ընդգծել է, որ հավանություն չի տալիս եվրոպական երկրներում հայտնի այնպիսի ինտերնետային ընկերությունների կանոններին, ինչպիսին են Google-ը և Facebook-ը, որոնք, իր խոսքով, թույլ են պաշտպանում իրենց օգտատերերի անձնական տվյալները: «Մենք պետք է հնարավորինս շատ բան անենք Եվրոպայում անձնական տվյալների պաշտպանության համար»,- ասել է Մերկելը:

 

Հաղորդակցային ցանցի խնդիրն է լինելու հնարավորություն տալ Եվրամիության քաղաքացիներին հաղորդակցվել և ինֆորմացիա փոխանակել իրենց սերվերների միջոցով՝ շրջանցելով ամերիկյան սերվերները:

«Մենք Ֆրանսիայի հետ կքննարկենք տվյալների բարձր մակարդակի պաշտպանության ապահովության հնարավորությունը: Նախևառաջ մենք կխոսենք եվրոպական պրովայդերներ ստեղծելու մասին, որոնք կկարողանան ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը»,- ասել է Մերկելը:

Նույն շարքից