Միջազգային 

Ծեծկռտուք Ուկրաինայի Գերագույն Ռադայում

analitik.am

Ուկրաինայի Գերագույն ռադայում, որի մոտակայքում վերսկսվել են ընդդիմության ներկայացուցիչների և իրավապահների միջև բախումները, ծեծել են Կոմունիստական կուսակցության մի քանի պատգամավորի: Այդ մասին Facebook-ում հայտնել է ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցը, գրում է lenta.ru-ն:

 

«Կռիվ է սկսվել նաև դահլիճում. ընդդիմության պատգամավորները հարվածել են մի երկու կոմունիստի, որոնք փորձում էին Ռեգիոնների կուսակցության հետևից փախչել դահլիճից»,- հայտնել է նա: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ իշխող Ռեգիոնների կուսակցության ներկայացուցիչները սկսել են հեռանալ խորհրդարանից:

 

Կոմունիստները, ինչպես հաղորդել է «Ուկրաինսկայա պրավդան», փորձել են նույնպես լքել դահլիճը, սակայն նրանց ճանապարհն արգելափակել է ընդդիմությունը:

 

Gazeta.ua-ի տեղեկություններով՝ արգելափակմանը մասնակցել են «Սվոբոդա» կուսակցության պատգամավորները, մասնավորապես՝ Իրինա Սեխը մարմնով ընկել է «Ռեգիոնների կուսակցության» պատգամավորի վրա, որը դեռ չէր հասցրել լքել դահլիճը, և նրանք երկուսով ընկել են հատակին: Նրա գործընկեր Իրինա Ֆարիոնն այդ ժամանակ բացականչել է. «Թույլ չտալ»:

 

Հաղորդվում է նաև, որ ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակը վերջին իրադարձությունների ֆոնին հիպերտոնիկ կրիզ է ունեցել, նրա համար «շտապօգնություն» են կանչել:

 

Մայդանի ակտիվիստներն ավելի վաղ այրել են Գերագույն ռադայի մոտակայքում գտնվող իշխող Ռեգիոնների կուսակցության գրասենյակը:

Նույն շարքից