Միջազգային 

Ուկրաինայում Յանուկովիչի դեմ քրեական գործ են հարուցել՝ հանրաքվեներ անցկացնելու կոչերի համար

analitik.am

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը եւս մեկ քրեական գործ է հարուցել Գերագույն Ռադայի կողմից պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ՝ հանրաքվեներ անցկացնելու կոչերի համար, ասվում է ՈւԳԴ մամուլի հաղորդագրությունում:

Ինչպես լրատվամիջոցներն են հաղորդել, այսօր ուկրաինացիներին ուղղված հերթական ուղերձում Յանուկովիչը Ուկրաինայի գործող իշխանություններին ապօրինի է կոչել ու կոչ է արել պահանջել հանրաքվեներ անցկացնել՝ Ուկրաինայի յուրաքանչյուր մարզի կարգավիճակը որոշելու:

 

Նույն շարքից