Միջազգային 

Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել

analitik.am

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ընդունել է 2012 թվականից վարչապետ Սերիկ Ախմետովի գլխավորած կառավարության հրաժարականը, հաղորդում է Russia Today-ը:

 

«Կառավարության մասին սահմանադրական օրենքի համապատասխան՝ պետության ղեկավարն այսօր ընդունել է իմ հրաժարականը»,- հայտարարել է Ախմետովը կառավարության նիստի ժամանակ:

 

Վարչապետի հրաժարականին հետևում է ողջ կառավարության լիազորությունների դադարեցումը:

Նույն շարքից