Միջազգային 

Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ադրբեջան

analitik.am

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան, տեղեկացնում է թուրքական Ihlas գործակալությունը՝ դիվանագիտական աղբյուրներին հղումով։

 

Ադրբեջանն ու Թուրքիան ռազմավարական գործընկերներ են։ Բաքուն և Անկարան տարածաշրջանում խոշոր էներգետիկ և տրանսպորտային նախագծեր են իրականացնում, օրինակ՝ TANAP գազատարը կամ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը։

 

Ադրբեջանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 2 մլրդ դոլար։

 

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցը դիվանագիտական աղբյուրներին հղումով տեղեկություն էր տարածել այն մասին, որ Թուրքիան և Ադրբեջանը նոր, մասշտաբային ռազմական համաձայնագիր են նախապատրաստում:

Մասնավորապես՝ եթե Բաքվի և Անկարայի միջև նախորդ համաձայնագրում ռազմական ուղղակի օգնություն չէր ակնկալվում, ապա նոր համաձայնագրի շրջանակում կողմերը նախատեսում են միմյանց ռազմական օգնություն ցուցաբերել, եթե երկրներից մեկը դիմի մյուսին։

Նույն շարքից