Միջազգային 

ԱՄՆ-ն կարող է Եվրոպան ապահովել գազով. Քերի

analitik.am

Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովումը Բրյուսելում անցկացվող ԵՄ-ԱՄՆ էներգետիկ հարցերով խորհրդի նիստի գլխավոր կարգախոսն է։ 

 

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Եվրամիության արտաքին հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնն անհրաժեշտ են համարում Եվրոպային էներգակիրներով ապահովելը՝ Ուկրաինայի շուրջ առաջացած ճգնաժամից հետո, տեղեկացնում է ru.euronews.com-ը։

 

Կողմերը չեն թաքցնում, որ իրենց մարտահրավերը մայրցամաքի՝ ռուսական աղբյուրներից կախվածությունը նվազեցնելն է։

«Ոչ մի երկիր չպետք է էներգիան օգտագործի այլ մարդկանց հույսերը սահմանափակելու համար։ Էներգիան չի կարելի որպես զենք կիրառել։ Մեր ընդհանուր շահերից է բխում էներգիայի ադեկվատ աղբյուրներ գտնելը, ինչը շատ կարևոր է մեր տնտեսությունների, մեր անվտանգության, մեր ժողովուրդների բարգավաճման համար»,- հայտարարել է Ջոն Քերին։

 

Որպես մի տարբերակ Վաշինգտոնն առաջարկում է իր բնական հեղուկ գազն արտահանել Եվրոպա, և ԱՄՆ-ն պատրաստ է ավելին տալ, քան պահանջվում է Եվրոպային։
 

Երկրորդ նախագիծը, որին ԵՄ-ն ուշադրություն է հատկացնում, «Հարավային գազային միջանցքն» է, որն ապահովելու է ադրբեջանական գազի հոսքը Թուրքիայի տարածքով։

Նույն շարքից