Միջազգային 

Թուրքիայի սահմանները բաց են հայերի առաջ. Դավութօղլու

analitik.am

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիան պատրաստ է օգնել Քեսաբի հայերին, եթե նրանք նեղության մեջ հայտնվեն։

 

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Քեսաբի հայերի հետ կապված խնդրին՝ նշելով, թե ինքը նախկինում Պոլսո հայոց պատրիարքի հետ հանդիպմանն ասել էր, որ Սիրիայի հայերը կարող են գալ Թուրքիա։

 

Դավութօղլուն կրկնել է, թե Քեսաբի հայերը նեղության մեջ հայտնվեն, Թուրքիան պատրաստ է ամեն տեսակ օգնություն ցույց տալ։

 

Նշենք, որ ինտերնետում տեսագրություն էր հայտնվել, որտեղ երեւում է, որ զինյալներն առանց որեւէ խոչընդոտի Թուրքիայի Յայլադաղի անցակետից մտնում են Սիրիայի հայաբնակ Քեսաբ։

Նույն շարքից