Միջազգային 

Կիևը Ռուսաստանի ԱԴԾ-ին մեղադրել է ցուցարաների սպանության մեջ

analitik.am

Կիեւում փետրվարյան իրադարձությունների ընթացքում հակաահաբեկչական գործողության անցկացման պատրվակով սպանություններ են կատարվել՝ չորրորդ նախագահ Վիկտոր Յանուկովիչի անմիջական ղեկավարությամբ, հայտարարել է ՈՒԱԽ-ի ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն:

 

«Հարցեր կան նաեւ ՌԴ ԱԴԾ-ի ներկայացուցիչներին: Դեկտեմբեր-հունվարին 30-ից ավելի մարդ ՈՒԱԽ-ի զորավարժարաններում էին: Տեղեկություն կա, որ այդ աշխատակիցները համագործակցում էին ՈՒԱԽ-ի նախկին ղեկավար Յակիմենկոյի հետ:  Ռուսաստանից վայրէջք էին կատարել օդանավեր՝ 5100 կգ պայթուցիկով ու ԱԴԾ-ի մարտիկների համար զենքով՝ Ուկրիանայի քաղաքացիներին սպանելու նպատակով:

 

ՌԴ ԱԴԾ եւ ԱԳՆ հարցումներ են ուղարկվել՝ այդ աշխատակիցների անուններն ու կոչումներն իմանալու նպատակով: ԱԴԾ-ի այդ աշխատակիցներն անմիջական մասնակցություն են ունեցել զանգվածային սպանություններին», - նշել է Նալիվայչենկոն:

 

«Կարեւոր է նաեւ պարզել, թե ով է հատուկ զենքը եւ ՈՒԱԽ-ի անձնական գործերը Սիմֆերոպոլ տանելու հրաման տվել: Զանգվածային սպանություններին մասնակցած «Բերկուտի» բոլոր աշխատակիցների ինքնությունը պարզվել է, նրանք Ղրիմում են թաքնվում», - նրա խոսքերն է մեջբերում ՈՒՆՆ-ն:

Նույն շարքից